Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայությունը տասնամյակներ կտևի: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, փոխանցում է Bild-ը։

Նրա խոսքով՝ Ալեքսեյ Նավալնիի սպանությունը «հաստատում է Ռուսաստանի հանդեպ մեր ամենավատ մտավախությունները»։ Նախարարը վստահ է, որ Արևմուտքը պետք է պատրաստվի Ռուսաստանի Դաշնության հետ երկարաժամկետ հակամարտության, քանի որ Կրեմլը ցանկանում է վերականգնել գերիշխանությունը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում։

«Ցավոք, առաջիկա տասնամյակներում մենք ստիպված կլինենք ապրել բաժանարար գծերով Եվրոպայում՝ մի կողմից՝ ազատ և ժողովրդավարական Եվրոպա, մյուս կողմից՝ ավտորիտար և ռազմատենչ Ռուսաստան», - ասել է Պիստորիուսը։ «Արդյունավետ զսպումը մեր կյանքի ապահովագրությունն է»:

Պաշտպանության նախարարը կոչ է արել գործընկերներ փնտրել այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Աֆրիկայում, նույնիսկ եթե դրանք չեն համապատասխանում արեւմտյան բոլոր չափանիշներին։ Գերմանիան պատրաստ է ավելի շատ ռազմական խորհրդատուներ ուղարկել աֆրիկյան երկրներ. «Նման ավելի սերտ համագործակցությունը կնշանակի, որ մենք երկնքից իջել ենք երկիր։ Դա այն է, ինչ ես նկատի ունեմ հարմարավետության գոտուց դուրս գալու մասին խոսելիս», - ասել է նա: Նրա խոսքով՝ հակառակ դեպքում Ռուսաստանը կընդլայնի իր ազդեցությունն աշխարհում։