Ուկրաինայի պատերազմը Ռուսաստանին արժեցել է 211 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան։

Մինչ այժմ սպանվել կամ վիրավորվել է մոտ 315.000 ռուս զինվորական, հայտնում է Reuters-ը։

Ուկրաինան Սև ծովում ոչնչացրել կամ վնասել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի առնվազն 20 միջին և մեծ նավ և մեկ ռուսական դրոշով լցանավ։