Կասպից ծովում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ երկրորդը վերջին 24 ժամում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 16:46-ին։
Առավոտյան հաղորդվել է, որ 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել տեղական ժամանակով 12:30-ին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։





























