Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկը Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկին կտրամադրի 150 մլն դոլարի ֆինանսավորում՝ Ուկրաինայի զարգացման նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

«Այս առավոտ ստորագրվել է հուշագիր Ճապոնիայի միջազգային համագործակցության բանկի եւ Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի միջեւ՝ վերջինին երկու փուլով մինչեւ 150 մլն դոլարի հատկացման մասին»,- ասել է Սվիրիդենկոն։

Նրա խոսքով՝ դրամական միջոցները կտրամադրվեն կառուցվածքային նախագծերի զարգացմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են գյուղատնտեսությունը եւ տրանսպորտը։

Նշվել է, որ Առեւտրի եւ զարգացծամ սեւծովյան բանկը ստեղծվել է 1999թ. Սեւծովյան տարածաշրջանի երկրների տարածաշրջանային զարգացմանն ու կոոպերացմանն օգնելու համար։ Նրա անդամներից են Թուրքիան, Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան։