«Թալիբան» արմատական շարժումը (արգելված է ՌԴ-ում), որը զավթել է իշխանությունն Աֆղանստանում, սպասում է, որ ՄԱԿ-ը իրեն երկրի օրինական իշխանություն ճանաչի։ Այս մասին հայտնել է ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին։
«Հաշվի առնելով Աֆղանստանի Իսլամական էմիրության առաջընթացը կառուպցիայի վերացման, թմրանյութերի աճեցման եւ մաքսանենգության արգելքի, ամուր խաղաղության հաստատման, կարիքավորներին [հումանիտար] օգնության բաժանման, ավելի քան 1 մլն թմրակախում ունեցողների բուժման գործում, մենք ակնկալում ենք ՄԱԿ-ից լուրջ քայլեր [Աֆղանստանի] Իսլամական էմիրության պաշտոնական ճանաչման ուղղությամբ»,- ասել է Հանաֆին Քաբուլում ՄԱԿ Զարգացման ծրագրի Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Կանի Վիգնարաջայի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերել է Աֆղանստանի ազգային ռադիոն եւ հեռուստատեսությունը (RTA)։
Նա դիմել է համաշխարհային կազմակերպությանը՝ «Իսլամական էմիրության հետ համագործակցելու խնդրանքով կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարում»։ Վիգնարաջան իր հերթին հայտնել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է շարունակել օգնություն ցուցաբերել շրջակա միջավայրի, հումանիտար եւ Աֆղանստանում աղքատության կրճատման հարցերում։





























