Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային հայտարարել է պերսոնա նոն գրատա այն բանից հետո, երբ նա Գազայի հատվածում տեղի ունեցողն անվանել է ցեղասպանություն եւ համեմատել Հոլոքոստի հետ։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը։
«Մենք չենք մոռանա եւ չենք ների։ Սա լուրջ հակասեմական հարձակում է։ Իմ եւ Իսրայելի քաղաքացիների անունից ասեք նախագահ Լուիս դա Սիլվային, որ նա պերսոնա նոն գրատա է Իսրայելում, քանի դեռ հետ չի վերցրել իր խոսքերը»,- ասել է դիվանագետը։





























