Հաագայի արդարադատության միջազգային դատարանն այսօր՝ փետրվարի 19-ին, բացում է Պաղեստինի տարածքներում Իսրայելի գործողությունների իրավական հետեւանքների վերաբերյալ լսումների շաբաթը: Բանավոր դատավարությանը կմասնակցեն 52 պետություններ և երեք միջազգային կազմակերպություններ։

Ինչպես հիշեցնում է Reuters-ը, 2022 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատարանից խորհրդատվական կարծիք է խնդրել պաղեստինյան տարածքներում Իսրայելի քաղաքականության և գործողությունների օրինականության վերաբերյալ։ Դատարանին նաև խնդրում են պարզել, թե ինչ իրավական հետևանքներ ունի իրավիճակը ՄԱԿ-ի և այլ երկրների համար։

Նիստը կտևի մինչև փետրվարի 26-ը։ Այնուհետև, հավանաբար, դատավորներին անհրաժեշտ կլինի մի քանի ամիս քննարկում՝ նախքան խորհրդատվական եզրակացություն տալը: Այն կատարման համար պարտադիր չի լինի։

Լսումներին մասնակցել պլանավորող երկների շարքում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան ​​և Եգիպտոսը: Իսրայելը չի ​​մասնակցի, թեև գրավոր մեկնաբանություններ է ուղարկել։

Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը նիստից առաջ հայտարարել է, որ «Իսրայելը պետք է վերջ տա Պաղեստինի օկուպացիային, որպեսզի վերջ տա ապարտեիդին և մարդու իրավունքների համակարգված խախտումներին»:

«Պաղեստինի իսրայելական օկուպացիան աշխարհի ամենաերկար և մահաբեր ռազմական օկուպացիաներից մեկն է: Այն բնութագրվում է տասնամյակներ շարունակ պաղեստինյան մարդու իրավունքների համատարած և համակարգված խախտումներով: Օկուպացիան նաև հնարավորություն տվեց և ամրապնդեց պաղեստինցիներին պարտադրված ապարտեիդի իսրայելական համակարգը», - ասել է Գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը: