Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը եւ Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը ստորագրել են նամակ՝ ի աջակցություն երկրորդ անգամ Եվրահանձնաժողովվի նախագահի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լյայենի թեկնածության առաջադրման։ Այս մասին տեղեկացրել է ERT-news հունական հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Միցոտակիսը, որը նաեւ աջ կենտրոնամետ «Նոր դեմոկրատիա» կուսակցության նախագահն է, եւ Տուսկը, որը գլխավորում է լեհական «Քաղաքացիական պլատֆորմը», ստորագրել են նամակը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) անունից։
Միցոտակիսը X-ի իր էջում գրել է, որ ինքը եւ Տուսկը «պատիվ ունեն առաջարկել ֆոն դեր Լյայենին որպես ԵԺԿ թեկնածու Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում»։ «Նա կողմնակից է մեր ընդհանուր արժեքներին եւ Եվրոպայի միասնության ու համերաշխության պաշտպանությանը։ Նա վայելում է մեր վստահությունը»,- ընդգծել է Հունաստանի վարչապետը։





























