Ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը Ռուսաստանի կողմից ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում։ Այս մասին հայտնել է «Rosfinmonitoring»-ը։

Անցյալ տարի Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական գործ էր հարուցել Գրեհեմի դեմ՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, քրեական գործի հարուցման պատճառ են դարձել ամերիկացի սենատորի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ արած այն հայտարարությունները, թե «ռուսները մահանում են» և «իրենք երբեք այդքան հաջող կերպով գումար չեն ծախսել»։

Լինդսի Գրեհեմը համարվում է Ռուսաստանի գլխավոր հակառակորդն ԱՄՆ Կոնգրեսում։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը 2022 թվականի մարտին սկսեց ռազմական գործողություններ Ուկրաինայում, Լինդսի Գրեհեմը հայտարարեց, որ ռազմական հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցը Վլադիմիր Պուտինին սպանելն է։ Նա նաև 2022 թվականին բանաձեւ է ներկայացրել, որն ընդունվելու դեպքում թույլ կտար Ռուսաստանին որակել ահաբեկչական պետություն։ Նա նաև «պատերազմ մինչ վերջին ուկրաինացին» արտահայտության հեղինակն է։