Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Բրյուսելի իր շտաբ-բնակարանում հակադրոնային տեխնոլոգիաներ տեղադրելու հնարավորությունը, գրում է «Politico»-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԵՄ գործադիր մարմինը սկսել է փնտրել ընկերությունների, որոնք կարող են նման սարքավորումներ տրամադրել: Համակարգը նախատեսված կլինի անօդաչու թռչող սարքերի օգտագործման միջոցով լրտեսությունից, ինչպես նաև ֆիզիկական հարձակումներից պաշտպանվելու համար։
«Անօդաչու թռչող սարքերի չարտոնված թռիչքները կարևոր հասարակական շենքերի մոտ կարող են վտանգ ներկայացնել։ Հանձնաժողովը շահագրգիռ այլ կողմերի և ընդունող երկրի՝ Բելգիայի իշխանությունների հետ միասին դիտարկում է սպառնալիքի վերացման հնարավոր միջոցները։ Քանի որ սա անվտանգության խնդիր է, Հանձնաժողովը չի կարող լրացուցիչ կերպով մեկնաբանել ձեռնարկված կամ ծրագրված միջոցառումները»,- հայտնել են պարբերականի աղբյուրները:
Եվրահանձնաժողովի և ԵՄ այլ մարմինների աշխատակիցները զգայուն տեղեկությունների հետ աշխատել են նաև նախկինում, նույնիսկ բարձր հարկերում փակում էին վարագույրներ կամ շերտավարագույրներ՝ վախենալով, որ անօդաչու սարքերը կարող են պատուհանից լուսանկարել փաստաթղթերը կամ նկարահանել գաղտնի հանդիպումները, գրում է պարրբերականը։





























