Մեկ մարդ մահացել է հրաձգության հետեւանքով ամերիկյան Սանտա Կլարա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Այս մասին տեղեկացրել է քաղաքի ոստիկանական վարչությունն X-ում։
Նրա տվյալներով՝ ոստիկանները տեղեկություն են ստացել կրակոցների մասին եւ եկել դեպքի վայր ու բռնել կասկածյալին կանչի հասցեով նշված տան մոտ։ Տան ներսում հայտնաբերվել է մահացածի դին։
Ներկա պահին տեղի ունեցածի պատճառները պարզվում են, սկսվել է հետաքննություն։




























