Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր, 13-րդ փաթեթը պաշտոնապես կհաստատվի մինչև փետրվարի 24-ը, որը կլինի ամենածավալուն պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահությունը։
«ԵՄ դեսպանները քիչ առաջ սկզբունքային համաձայնության են եկել պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ... Այս փաթեթը ԵՄ-ի կողմից հաստատված ամենածավալուն փաթեթներից մեկն է։ Այն կանցնի գրավոր ընթացակարգ և պաշտոնապես կհաստատվի մինչև փետրվարի 24-ը»,- ասվում է ներկայացուցչության սոցցանցում տարածված հաղորդագրության մեջ։





























