Էլ Նինյո երևույթը, որը կարող էր հանգեցնել մոլորակի պատմության մեջ ամենաշոգ ամռանը, ապրիլին կավարտվի, ջերմաստիճանը կնվազի, իսկ օվկիանոսի հոսանքների «սառը» փուլը, հավանաբար, կսկսվի տարվա երկրորդ կեսին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական տնօրեն Ռոման Վիլֆանդը։
«Բոլոր գնահատականներով, ըստ մոդելների... ապրիլից սկսած Էլ Նինյոն դադարում է։ Այսինքն՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ջրի ջերմաստիճանը կսկսի իջնել մինչև նորմա»,- ասել է Վիլֆանդը մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ 2024 թվականի երկրորդ կեսին, 60%-ից ավելի հավանականությամբ, կսկսվի Լա Նինյա փուլը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























