Մեծ Բրիտանիան սահմանափակող միջոցներ է կիրառել Ռուսաստանի վեց քաղաքացիների նկատմամբ, որոնք ղեկավար պաշտոններ են զբաղեցնում պատժիչ գաղութում, որտեղ մահացել է Ալեքսեյ Նավալնին։
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այդ մասին վկայում է թագավորության կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների թարմացված ցուցակը, որով սահմանափակումներ են մտցվել մեկուսարանի ղեկավար Վադիմ Կալինինի և նրա տեղակալների՝ Սերգեյ Կորժովի, Վլադիմիր Պիլիպչիկի, Վասիլի Վիդրինի, Ալեքսանդր Օբրազցովի և Ալեքսանդր Գոլյակովի դեմ:





























