Հունվարի 30-ին բրիտանական ռազմածովային ուժերը HMS Vanguard միջուկային սուզանավից Trident II D5 բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկում են իրականացրել։ Trident հրթիռը սխալ է արձակվել և ընկել օվկիանոսը բրիտանական միջուկային սուզանավից մի քանի յարդ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է բրիտանական The Sun թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Հրապարակման համաձայն՝ նավի վրա եղել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Գրանթ Շափսը, հրթիռի՝ ջուրն ընկնելու պահին սուզանավը ջրի տակ է եղել։ Խափանման մանրամասները չեն հաղորդվում «ազգային անվտանգության պատճառաբանությամբ»։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը միայն հաստատել է, որ հունվարի 30-ին Ֆլորիդայի ափերի մոտ զորավարժությունների ժամանակ տեղի է ունեցել «անոմալիա», սակայն միջուկային զսպման գործողությունը մնում է «արդյունավետ»։
Հրապարակման համաձայն՝ սուզանավի անձնակազմը կատարելապես կատարել է առաջադրանքների իր մասը, սակայն հրթիռի առաջին փուլի ուժեղացուցիչները չեն աշխատել, և արդյունքում 58 տոննա կշռող հրթիռը, որը հագեցած է կեղծ մարտագլխիկներով, ընկել է օվկիանոսը և խորտակվել։ Հրթիռը պետք է թռչեր գրեթե 6 հազար կմ Ֆլորիդայի ափից մինչև Ատլանտյան օվկիանոսի կեսը։





























