Պայթյուն և բռնկում է գրանցվել Կարմիր ծովի հարավում՝ Եմենի Հոդեյդա նավահանգստային քաղաքից 40 ծովային մղոն դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրի մոտ գտնվող նավերն ու անձնակազմերը չեն տուժել։
Տեղի ունեցածի մանրամասները դեռ չեն հաղորդվում։





























