Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և նրա հետ քննարկել Գազայի հատվածում և Ուկրաինայում կոնֆլիկտների կարգավորման հարցերը։
ԱՄՆ պետքարտուղարը Բրազիլիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չի տեսնում պայմաններ Ուկրաինայում կոնֆլիկտը կարգավորման հարցով բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտի ներկայացուցչին։
Նրա խոսքով, Բլինքենը Բրազիլիայի ղեկավարին հայտնել է, որ ամերիկյան ադմինիստրացիան «դիվանագիտության համար պայմաններ չի տեսնում»։
Նրանց հանդիպումը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքում։ Այնտեղից Բլինքենն ուղեւորվել է Ռիո-դե-Ժանեյրո՝ մասնակցելու համար քսանյակի ԱԳՆ ղեկավարների նիստին։





























