ԵՄ երկրները պայմանավորվել են պատժամիջոցների ցուցակից հանել Yandex-ի համահիմնադիր Արկադի Վոլոժին (Forbes-ը նրա կարողությունը գնահատում է 1,1 մլրդ դոլար): Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ Reuters-ի զրուցակիցների՝ Վոլոժը մեկն է այն երեք անձանցից, որոնց ցուցակից կհեռացնեն մարտի 15-ից հետո, երբ երկարաձգվի պատժամիջոցների ռեժիմը։ Ավելի վաղ գործակալության աղբյուրները հայտնել էին, որ «Վոլոժի դեմ դատարանում իրավական փաստարկները թուլացել են՝ հաշվի առնելով առաջարկվող ակտիվների ամբողջական օտարումը»։

Վոլոժը եվրոպական պատժամիջոցների տակ է հայտնվել 2022 թվականի հունիսի 3-ին։ Նույն օրը Yandex-ը հայտարարեց, որ կլքի ընկերությունների խմբի գործադիր տնօրենի պաշտոնը, տնօրենների խորհուրդը և կթողնի ղեկավար պաշտոնները միջազգային դուստր ձեռնարկություններում։ Դեկտեմբերի վերջին գործարարը նամակ է գրել աշխատակիցներին՝ ասելով, որ հեռանում է Yandex-ից։