Գերմանիայի Բունդեսթագը պաշտպանել է իշխող (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն՝ SPD, «կանաչներ» և Ազատ դեմոկրատական կուսակցություն՝ FDP, լիբերալներ) խմբակցությունների որոշումը, որով կոչ է արվում հեռահար զենքեր փոխանցել Ուկրաինային։ Դրան կողմ են արտահայտվել ներկա 668 պատգամավորներից 382-ը, դեմ՝ 284-ը, ձեռնպահ են մնացել 2 պատգամավոր, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Փաստաթղթում ասվում է, որ երկարաժամկետ ռազմական աջակցությունը Կիևին «ներառում է անհրաժեշտ լրացուցիչ հեռահար մարտական համակարգերի և զինամթերքի մատակարարում», որպեսզի Ուկրաինան «կարողանա հարվածներ հասցնել ռազմավարական կարևոր թիրախներին, որոնք գտնվում են ռուսական ուժերի թիկունքում»։ «Taurus» թեւավոր հրթիռների մատակարարման մասին հիշատակում չկա։





























