Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը հանդիպել են.
Արտաքին գործերի նախարարների հանդիպումը կայացել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում G20-ի նախարարների հանդիպման շրջանակում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։





























