Ուկրաինայի Գերագույն Ռադան սահմանափակումներ է մտցրել զինվորականների կողմից սոցցանցերում տեղեկատվության հրապարակման համար։ Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունված տեքստը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

Արգելքը վերաբերում է այն նյութերին, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ռազմական օբյեկտների, ստորաբաժանումների, ինչպես նաև առաջադրանքների կատարման մեջ ներգրավված տեխնիկայի և զինվորականների գտնվելու վայրերը:

Ըստ օրինագծի՝ նման տեղեկատվությունը կարող է հավաքագրվել «հատուկ ծրագրային ապահովման շնորհիվ՝ մշակման, վերլուծության և ամփոփման միջոցով»։