ԱՄՆ-ը շուտով նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Առաջիկա օրերին մենք լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք Իրանի դեմ, և պատրաստ ենք ավելի հեռուն գնալ, եթե Իրանը բալիստիկ հրթիռներ վաճառի Ռուսաստանին»,- ասել է նա։

Քիրբին նշել է, որ թեև ԱՄՆ-ը հաստատում չունի Թեհրանի կողմից Մոսկվային բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ, Վաշինգտոնը պատրաստ է այդ թեման քննարկման ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

«Մեր կողմից մենք այս հարցը քննարկման  կներկայացնենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին  և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանենք»,- ասել է նա։ Նրա խոսքով, միջազգային հանրության արձագանքը կլինի «արագ և կոշտ»։