Ճապոնիայի վարչապետ Կիսիդա Ֆումիոն հայտարարել է, որ կառավարությունը լրացուցիչ 100 միլիարդ իեն (660 միլիոն դոլար) կծախսի երկրաշարժից տուժած Նոտո շրջանի վերականգնումն արագացնելու համար, հաղորդում է NHK-ն։
Շաբաթ օրը Կիսիդան այցելել է Անամիձու և Վաջիմա քաղաքների տարհանման կենտրոններ և զրուցել տեղական տնտեսությանն աջակցող գործարարների հետ։
Լրացուցիչ ծախսերի մի մասը նախատեսված է աշխատող մարդկանց մինչև 3 միլիոն իեն (մոտ 20,000 դոլար) սուբսիդիաների տրամադրմանը՝ իրենց տները վերակառուցելու համար:
Ի սկզբանե նախատեսվում էր օգնությունը բաժանել տարեց մարդկանց, որոնց տները ավերվել կամ լրջորեն վնասվել են։
Կիսիդան հայտնել է, որ գումարը կծախսվի նաև տարածքների վերականգնման և ավանդական լաքապատ սպասքի պատրաստման գործիքների ձեռքբերման վրա: Նա նշել է, որ կառավարությունն ամբողջությամբ կֆինանսավորի ապրիլին բացվող ժամանակավոր արտադրամասի կառուցումը։





























