Քենտուկիի նահանգից սենատոր Միթչ Մակքոնելը հայտարարել է, որ նոյեմբերյան ընտրություններից հետո ԱՄՆ Սենատի հանրապետականները պետք է նոր առաջնորդ գտնեն, գրել է BBC-ն։
Մակքոնելը պաշտպանում է Ուկրաինային եւ 2021-ից չի շփվել Դոնալդ Թրամփի հետ։
Սենատում նա հերթական անգամ վերընտրվել է 2020թ.։
Անցած շաբաթ լրացել է նրա 82 տարին, եւ անցած տարի նրա առողջական վիճակի հետ կապված մտավախություններ են առաջացել, այն բանից հետո, երբ նա մի քանի անգամ սառել-մնացել է հրապարակային ելույթների ժամանակ։
Մակքոնելն իր ծրագրերի մասին նշել է Սենատի ելույթում։
Կարծիք կա, որ նա եւ նախկին նախագահը լրիվ դադարեցրել են շփումը։ Ռուսական ներխուժումն սկսվելուց հետո Մակքոնելը աջակցել է Ուկրաինայի ֆինանսական եւ ռազմական օգնությանը եւ ինքն էլ գնացել է Կիեւ 2022թ.։
Նա հանրապետական քսան սենատորներից մեկն է, որը քվեարկել է հօգուտ Ուկրաինայի, Իսրայելի եւ Թայվանի օգնության փաթեթի։
«Հավատացեք, ես գիտեմ, թե ինչպիսին են իմ կուսակցության քաղաքական մոտեցումները։ Ես շատ թերություններ ունեմ։ Բայց քաղաքականությունը չհասկանալու մեջ ինձ չես մեղադրի»,- ասել է սենատորը։





























