ԵՄ Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի տրամադրմանը, տեղեկացրել է DW-ն։ ԵՄ 2017-2027թթ. բազմամյա ֆինանսական ծրագրի ուղղումները ենթադրում են Ուկրաինական հիմմնադրամի ստեղծում Եվրամիության բյուջեի շրջանակում՝ 5 մլրդ եվրոյի չափով (17 մլրդ որպես դրամաշնորհ եւ 33 մլրդ որպես վարկ)։ Ինչպես նաեւ լրացուցիչ 11 մլրդ եվրո ԵՄ միգրացիոն եւ պաշտպանական քաղաքականության համար։
Ավելանում է նաեւ ճգնաժամերի հանդեպ ԵՄ կայունության բարձրացմանն ուղղված միջոցների ծավալը։ Ներառյալ օգնությունն Ուկրաինային՝ փաստաթղթում նախատեսված են ավելի վաղ չնախատեսված ծախսեր՝ 64,6 մլրդ-ի չափով։





























