Իլինոյսի Կուկ օկրուգի դատարանը որոշել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի կարող ներառվել փրայմերիզի քվեարկության ցուցակներում։ CNN-ն այս որոշումն անվանում է «անսպասելի», դատարանը որոշումը կայացրել է Սահմանադրության 14-րդ լրացման հիման վրա, որն արգելում է պետական պաշտոններ զբաղեցնել խռովության մասնակիցներին։

Իլինոյսը երրորդ նահանգն է, որտեղ դատարաններն արգելել են Թրամփին մասնակցել փրայմերիզին։ Իլինոյիսին նախորդել էին Կոլորադոն եւ Մենը։ Բայց որոշումների իրականացումը կանգնեցվել է այնքան ժամանակ, մինչեւ որ ԱՄՆ գերագույն դատարանը քննարկի Թրամփի բողոքարկումը։

Հանրապետական կուսակցության փրայմերիզը Իլինոյսում նշանակված է մարտի 17-ին։