2024թ. խաղաղության նոբելյան մրցանակի 285 հավակնորդ կա, այն շնորհվելու է աշնանը։ Ինչպես նշվել է Նորվեգիայի նոբելյան ինստիտուտի հայտարարությունում, առաջադրվել են 196 մարդ եւ 89 կազմակերպություն։
Մեկ տարի առաջ ինստիտուտը գրանցել էր 351 հավակնորդ, իսկ ռեկորդը սահմանվել է 2016թ.՝ 376։
Թեկնածուների ամբողջական ցուցակը սովորաբար խիստ գաղտնի է պահվում եւ կարող է հրապարակվել միայն պարգեւը հանձնելուց 50 տարի հետո։





























