Այդահոյի նահանգի ուղղիչ հաստատությունների դեպարտամենտը տեղեկացրել է, որ չի կայացել մարդասպան Թոմաս Քրիչի մահապատիժը ներարկման միջոցով։

Բժիշկները չեն կարողացել գտնել 73-ամյա հանցագործի երակը մահացու ներարկման համար, ինչի պատճառով մահապատիժը հետաձգվել է։

Ամերիկյան ԶԼՄ-ները Քրիչին անվանում են սերիական մարդասպան։ Նա բանտում է մոտ 50 տարի մի քանի սպանությունների համար։ Նրա նախնական մահապատիժը փոխարինել էին ցմահ բանտարկությամբ, բայց ավելի ուշ Քրիչը սպանել էր իր խցակցին, ինչից հետո նորից դատապարտվել է մահապատժի։