Տեխասում մոլեգնող բնական հրդեհների պատճառով մահացել է մի կին, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով Հաթչինսոն օկրուգի ներկայացուցչին։
«Կա մահվան հաստատված մեկ դեպք Սքոթսում»,- հեռուստաալիքը մեջբերել է հանրության հետ կապերի համակարգող Դեյդրա Թոմասի խոսքերը։ Հրդեհը ոչնչացրել է մոտ 20 շինություն, ավելացրել է նա։
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ արտակարգ դրություն էր մտցրել նահանգի 60 օկրուգներում՝ բնական հրդեհների հետ կապված։
Ինչպես տեղեկացրել է CNN-ը, մահացածը 83-ամյա մի կին է, որը մահացել է իր տանը։





























