Sikorsky S-92 ուղղաթիռը վթարվել է Ատլանտյան օվկիանոսում, Նորվեգիայից արեւմուտք։ Այս մասին փետրվարի 29-ին տեղեկացրել է Reuters գործակալությունը։
Ուղղաթիռը պատկանում էր Bristow Norway ընկերությանը։ Ուղղաթիռում անձնակազմի վեց անդամներն էին։ Փրկարարները նրանց դուրս են բերել ջրից, բայց հետագայում նրանցից մեկը մահացել է։ Ողջ մնացածներից մեկը ծայրահեղ վիճակում է, մեկի վիճակը ծանր է, մնացած երեքը թեթեւ վիրավորումներ են ստացել։
Ավիավթարի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են փոխադրումները ծովային նավթագազային պլատֆորմներում։





























