ԱՄՆ Տեխաս նահանգում մոլեգնող Smokehouse Creek անտառային խոշոր հրդեհը տարածվել է Օկլահոմայի մի մասում, ԱՄՆ իշխանությունները տարհանում են բնակիչներին։ Այս մասին փետրվարի 29-ին հայտնել է CNN-ը։

Չորեքշաբթի կեսօրվա դրությամբ Օկլահոմայում հրդեհն այրել է գրեթե 31,600 ակր (մոտ 13,000 հեկտար) տարածք: Այրվել են նաև մի քանի տներ։

Երկուշաբթի՝ փետրվարի 26-ին բռնկված հրդեհի հետևանքով հրդեհի հետևանքով ոչնչացվել է մոտ 850 հազար (343 հազար հեկտար) տարածք։ Հրդեհը մեծությամբ երկրորդն էր Տեխասի պատմության մեջ: