Ֆրանսիան Delair-ից 100 անօդաչու թռչող սարք է պատվիրել, որոնք Ուկրաինա կժամանեն այս ամառ, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։

«Նորարարական ծրագրի շրջանակներում Ֆրանսիան Delair-ից պատվիրում է 100 հեռակառավարվող անօդաչու թռչող սարք, որոնք Ուկրաինա կժամանեն այս ամառ։ Ընդհանուր առմամբ, մեր պաշտպանական արդյունաբերությունը կպատվիրի 2 հազար միավոր՝ մեր զինված ուժերի և Ուկրաինայի զինված ուժերի կարիքները բավարարելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Delair-ը ֆրանսիական անօդաչու թռչող սարքեր արտադրող է, որոնք օգտագործվում են տարբեր ոլորտներում: Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Թուլուզում։