Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցիչները մասնավոր կերպով Գերմանիային կոչ են անում Ուկրաինային տրամադրել հեռահար Taurus հրթիռներ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։
«Բրիտանացի բարձրաստիճան նախարարներն ու պաշտոնյաները բազմիցս հասկացրել են Գերմանիային, որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են Taurus հրթիռներ»,- գրում է հրատարակությունը։
«Գերմանիան պետք է դադարեցնի արդարացումները», - մեջբերում է Bloomberg-ը անանուն բրիտանացի պաշտոնյայի խոսքերը:
Լրատվամիջոցները գրում էին, որ Լոնդոնը Բեռլինին առաջարկել է գործարք, որով Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի ավելի շատ սեփական Storm Shadow հրթիռներ, իսկ Գերմանիան, դրանց դիմաց, իր հեռահար Taurus հրթիռները կտեղափոխի Լոնդոն։ Գերմանիան դեռ չի արձագանքել այս առաջարկին։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախկինում դեմ էր Ուկրաինային հեռահար «Տավրուս» հրթիռների հնարավոր փոխանցմանը, ասելով, որ դա կարող է երկիրը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ, քանի որ Բեռլինը չի կարողանա վերահսկել, թե ինչ թիրախներ կխոցվեն «Տավրուս» հրթիռներով:
«Տավրուս» հրթիռը ունակ է զարգացնել մինչև 900 կմ/ժ արագություն, իսկ կրակի հեռահարությունը՝ մինչև 500 կմ:





























