Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազը 66 ֆերմերի, ովքեր Փարիզում՝ Հաղթական կամարի մոտ, մասնակցել են չհայտարարված ցույցի, հայտնում է EFE գործակալությունը:
Ուրբաթ վաղ առավոտից ակցիային մասնակցել է մոտ 150 ցուցարար: Բացի Փարիզի կենտրոնից, նրանք նաև ծրագրում են փակել մի քանի ճանապարհներ, մասնավորապես, մայրաքաղաքի A86-ի շուրջ երկրորդ օղակաձև ճանապարհը և արևելյան A4 մայրուղին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի տուկերով մի քանի ժամով արգելափակել են Ելիսեյան դաշտերի երթևեկությունը:





























