Ֆիլիպինների օդանավակայանում «China Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը բախվել է «Philippine Airline»-ի ինքնաթիռին։ Այդ մասին հայտնում է «Manila Bulletin»-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Մանիլայի օդանավակայանի թռիչքուղու վրա․ ինքնաթիռներից մեկը վայրէջք է արդեն կատարել, մյուսը պատրաստվել է թռիչքի, երբ դրանց միմյանց են բախվել։
Չինաստանից ժամանող թռիչքը երեք ժամով հետաձգվել է, ուղևորները չեն տուժել:





























