Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հայտնել է, որ վրդովված է ավելի քան 100 պաղեստինցիների մահվամբ, որոնք սպանվել են հումանիտար օգնության հերթի մեջ, եւ պահանջել է «ճշմարտություն եւ արդարություն» այս միջադեպում իսրայելցի զինվորների դերակատարության հանդեպ։

«Խորապես վրդովված եմ Գազայից ստացվող կադրերով, որոնցում քաղաքացիական անձինք դառնում են իսրայելցի զինվորների թիրախը։ Ես իմ վճռական դատապարտումն եմ հայտնում այս սպանությունների վերաբերյալ եւ ճշմարտության, արդարության եւ միջազգային իրավունքի հարգման կոչ եմ անում»,- գրել է նա Х-ի իր միկրոբլոգում։

Նա հայտնել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել պատերազմը։

Փետրվարի վերջին զոհվել է մոտ 104 պաղեստինցի, եւս 760 մարդ տուժել է Գազայի հատվածում հումանիտար օգնության հերթի մեջ, ընդ որում՝ Իսրայելը պնդում է, որ նրանք մահացել են ճզմվելու հետեւանքով, իսկ պաղեստինյան բուժծառայությունները մեղադրում են իսրայելցի զինվորականներին։