Ամբողջ գիշեր հզոր ձնամրրիկը մոլեգնել է Սիերա Նեւադայում, սեզոնի ամենաուժեղ փոթորիկը հասել է Կալիֆոռնիայի միջնահանգային ավտոմայրուղի, իսկ պոռթկուն քամին ու հորդառատ անձրեւը տասնյակ սպառողների թողել են առանց էլեկտրականության, տեղեկացրել է АР-ն։
Որոշ շրջաններում սպասվում է մինչեւ 3 մետր բարձրությամբ ձյուն։ Նման վիճակը կշարունակվի մինչեւ կիրակի երեկո։
Կալիֆոռնիայի իշխանությունները ուրբաթ փակել են I-80 մայրուղու 160 կիլոմետր տեղամասը խցանումների, ուժեղ քամու եւ վատ տեսանելիության պատճառով։ Նրանք ստույգ տեղեկություն չեն տրամադրել, թե եբր նորից կբացվի ճանապարհը Կալիֆոռնիայից ու Նեւադայից մինչեւ Ռինոյից արեւմուտք՝ Էմիգրանտ-գեփ, Կալիֆոռնիա։
Ուրբաթ երեկոյան ժամը 10-ին մոտ Pacific Gas & Electric-ը տեղեկացրել է, որ 24 000 տնային տնտեսություններ եւ ձեռնարկություններ մնացել են առանց էլեկտրականության։
Պտտահողմը ուրբաթ հասել է Մադերայի օկրուգ եւ վնասել նախակրթարանը, տեղեկացրել է Էնդի Բոլենբահերը Հենֆորդի Ազգային օդերեւութաբանական ծառայությունից։
Յոսեմիթիի ազգային պարկը ուրբաթ փակվել է, եւ պաշտոնատար անձինք հայտարարել են, որ այն փակ կմնա համենայն դեպս մինչեւ կիրակի կեսօր։





























