Ալմաթիում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է «Sputnik Казахстан»-ն իր Թելեգևրամ-ալիքում։
Տեղեկացվել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է հինգ բալ։ Էպիկենտրոնը գտնվում է քաղաքից 37 կիլոմետր, Ղրղզստանի Իսիկ Կուլ շրջանից ութ կիլոմետր հեռու։
«Մեզ շատ ուժեղ ցնցում է»,- պատմել է «Sputnik Казахстан»-ի թղթակիցը։ Քաղաքում գործում է տագնապի ազդանշանը, բնակիչները հեռանում են տներից եւ դուրս գալիս փողոց։





























