Հաիթիի կառավարությունը 72-ժամյա արտակարգ դրություն է հայտարարել այն բանից հետո, երբ զինված խմբավորումները գրոհել են Պորտ-օ-Պրենսի գլխավոր բանտը, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել և մոտ 4000 բանտարկյալ՝ փախել, հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Ազգային բանտի գրոհը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Հայիթիի վարչապետը մեկնեց Քենիա՝ բանակցելու Հաիթիում ավազակապետության դեմ պայքարի միջազգային կոնտինգենտի տեղակայման մասին, իսկ ավազակապետերից մեկը՝ Բարբիքյու մականունով, պատերազմ հայտարարեց վարչապետին։
France-Presse-ի լրագրողը այցելել է Պորտ-օ-Պրենսի բանտ և հայտնել, որ դրա դռները բաց են, և շենքի ներսում «գրեթե ոչ ոք» չկա: Նրա խոսքով՝ տասը մարդ մահացել է, նրանց մարմինները՝ գնդակային վնասվածքներով, գտնվում են բանտի մոտ։
Հայիթիի իշխանությունները հայտարարեցին, որ ոստիկանությունը միաժամանակ փորձում է հետ մղել հարձակումները այս բանտի և մեկ այլ բանտի՝ Կրուա դե Բունկեի վրա։ Չի հաղորդվում, թե քանի մարդ է փախել երկրորդ բանտից, առաջին ցուցակում մոտ 3800 մարդ է եղել, և, ըստ Reuters-ի, նրանցից 99-ը մնացել են խցերում։
Մնացածների թվում են կոլումբիացի նախկին զինվորները, որոնք բանտարկվել են 2021 թվականի հուլիսին Հաիթիի նախագահ Յովենել Մոիսեի սպանությանը մեղսակցության մեղադրանքով:





























