Այս տարվա փետրվարից ուկրաինացի զինվորականները խոցել են 15 ռուսական ռազմական ինքնաթիռ: Դրանցից յոթը խոցվել են միայն վերջին շաբաթվա ընթացքում: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՌԲԿ-Ուկրաինան:

«Միայն այս շաբաթվա ընթացքում մեզ հաջողվել է խոցել 7 ռուսական ռազմական ինքնաթիռ: Հենց այն ինքնաթիռներին, որոնք նետում են ռումբերը և սպանում: Փետրվարի սկզբից Ռուսաստանը կորցրել է 15 ռազմական ինքնաթիռ: Սա նրանց կորուստների ճիշտ դինամիկան է», - ասել է նա:

Ինչպես ընդգծել է Զելենսկին, ուկրաինացի զինվորականները որքան շատ հնարավորություններ ունենան օկուպացված տարածքներում թշնամու ինքնաթիռները խոցելու  և ռուսական լոգիստիկան ոչնչացնելու համար, այնքան ավելի շատ ուկրաինացիների կյանքեր կփրկվեն։