Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի և Պակիստանի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել առկա իրավիճակի և երկկողմ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների, ռազմական կրթության և գիտության, օպերատիվ պլանավորման, համատեղ վարժանքների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։