ԱԳՆ-ն Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Լամբսդորֆից բացատրություն է պահանջել գերմանացի բարձրաստիճան սպաների հետ զրույցում Կիևի ռեժիմին հեռահար «Taurus» թեւավոր հրթիռներ մատակարարելու հնարավորության վերաբերյալ քննարկման առնչությամբ, ինչպես նաև Ռուսաստանում թիրախների դեմ նրանց մարտական կիրառման հարցում Ուկրաինայի Զինված ուժերին գործնական օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, սա ակնհայտորեն ցույց է տալիս «կոլեկտիվ Արևմուտքի», այդ թվում՝ Բեռլինի ներգրավվածությունն Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։

Գերմանացի դիվանագետին նաեւ ասել են, որ անընդունելի են գերմանական իշխանությունների կողմից Գերմանիայում ռուս լրագրողների գործունեությունը սահմանափակելու շարունակվող փորձերը։ Ընդգծվում է, որ նման գործողություններն առանց խիստ արձագանքի չեն մնա։