ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենը հայտարարել է իր տեղակալ Վիկտորյա Նուլանդի հրաժարական տալու մտադրության մասին։

«Վիկտորյա Նուլանդն ինձ հայտնել է, որ առաջիկա շաբաթներին մտադիր է հեռանալ քաղաքական հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնից, որում նա մարմնավորել է նախագահ Բայդենի հանձնառությունը դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության կենտրոն վերադարձնելու և Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը մեր երկրի և աշխարհի համար կրիտիկական մակարդակում թարմացնելու հարցում։ ր»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ։

Նրա խոսքերով, Նուլանդն այդ պաշտոնում ավարտում է «վեց նախագահների և տասը պետքարտուղարների օրոք ուշագրավ հանրային ծառայության երեք ու կես տասնամյակ»:

«Ինչն է Տորիային իսկապես բացառիկ դարձնում,  այն կատաղի կիրքն է, որով նա պայքարում է այն ամենի համար, ինչին ամենաշատն է հավատում՝ ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և Ամերիկայի շարունակական կարողության՝ ոգեշնչելու և առաջ մղելու այդ արժեքներն ամբողջ աշխարհում: Հենց այդ սկզբունքներով էր նա առաջ շարժվում, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք ավելի քան 30 տարի առաջ: Նա այս նույն սկզբունքները բերեց իր աշխատանքում որպես փոխնախարար և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար, մի դեր, որը նա անթերի կատարեց յոթ ամիս»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ: