Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Գազայի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ նիստից առաջ կշռադատել են Պաղեստինի ճգնաժամը կարգավորելու վերաբերյալ ծրագրերը, հայտնում է Tasnim-ը։

Երեքշաբթի օրը Ջիդդաում կայացած հանդիպման ժամանակ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային ԻՀԿ նախարարների հանդիպում կազմակերպելու Իրանի առաջարկն ընդունելու համար՝ կոչ անելով ամուր և միասնական դիրքորոշման՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Գազայի ժողովրդի դեմ իսրայելական ռեժիմի ռազմական հանցագործությունները դադարեցնելու արդյունավետ ջանբերի:

Նա նաև ողջունել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև համագործակցության աճող միտումը։

Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը Թեհրանի և Ռիադի միջև քաղաքական կապերի բարելավմանը զուգահեռ:

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդն իր հերթին ընդգծել է այն դերը, որը կարող է խաղալ ԻՀԿ-ի հանդիպումը Պաղեստինի հետ պատերազմի ավարտի հարցում:

Նա ընդգծել է ԻՀԿ-ի և միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի շրջանակներում մահմեդական երկրների հավաքական ջանքերի կարևորությունը, գրում են իրանական լրատվամիջոցները։

Սաուդյան դիվանագետը նաև ընդգծել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված նոր քայլեր ձեռնարկելու իր երկրի վճռականությունը: