Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Եվրամիությունը 50%-ով ավելացրել է իր պաշտպանական արտադրության հզորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Սկզբում պատերազմը սնվում էր մատակարարումներով: Հիմա անցնում ենք արդյունաբերական արտադրության պատերազմին։ Քանի որ պատերազմը շարունակվում է արդեն երկու տարի, թվում է, որ այն շուտով չի ավարտվի, և ռազմական տեխնիկայի կարիքն աճում է, սպառում է պաշարները և մեծացնում մեր արդյունաբերական արտադրության կարողությունները», - ընդգծել է Բորելը:
Միաժամանակ նա նշել է, որ այսօր էլ ԵՄ-ն չունի արտադրական հզորություններ։
«Մենք ավելացրել ենք (պաշտպանության արտադրությունը - խմբ.) 50%-ով, այն պետք է ավելի ու ավելի արագ աճի, բայց ֆինանսավորումը հիմնարար նշանակություն ունի։ Մենք Եվրոպայում Պենտագոն չունենք:Մենք չունենք շուկան ու արդյունաբերությունը խթանող բարձր գնողունակություն ունեցող ինստիտուտ»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Այդ կապակցությամբ նա հայտարարել է պաշտպանական-արդյունաբերական քաղաքականության որդեգրման անհրաժեշտության մասին։
«Նկատի ունեցեք մեկ ցուցանիշ. 2022 թվականին մեր անդամ երկրների ներդրումները պաշտպանության ոլորտում կազմել են 58 միլիարդ եվրո՝ բաշխված 27 «պահանջարկային կենտրոնների» միջև (անդամ պետություններ): ԱՄՆ-ում միայն մեկը՝ Պենտագոնը, շուկայից խնդրեց 215 միլիարդ դոլար, գրեթե չորս անգամ ավելի», - ասել է Բորելը:





























