Մուրմանսկի շրջանի բնակիչը չի եկել վիճակախաղով շահած մեկ միլիոն ռուբլու հետևից, նրան փնտրում են Նոր տարվանից: Այդ մասին գրում է Kp.ru-ն:

Նշվում է, որ ռուսաստանցին հաղթել է ամանորյա վիճակախաղում, սակայն մինչև այժմ չի եկել շահումի հետևից: Կանոնների համաձայն՝ խաղարկության արդյունքները հայտարարելու օրվանից նա կարող է գալ շահումի հետևից միայն յոթ ամիս, այսինքն՝ մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը, հստակեցրել են վիճակախաղի կազմակերպիչները:

Եթե շահումի հետևից այդպես էլ չգան վիճակախաղի օպերատորը այն կփոխանցի Ռուսաստանի բյուջե խաղարկության օրվանից 3,5 տարվա ընթացքում: