ԱՄՆ-ի բնակիչը, ով ուտում է բացառապես Big Mac-ներ, կերել է 34 հազար համբուրգեր և ողջ մնացել: Այս մասին հայտնում է Գինեսի համաշխարհային ռեկորդները։

Վիսկոնսին նահանգի Fond du Lac-ից 70-ամյա Դոնալդ Գորսկին իր առաջին Big Mac-ը կերել է McDonald's արագ սննդի ռեստորանում գրեթե 52 տարի առաջ՝ 1972 թվականի մայիսի 17-ին: «Այդ պահին ես ասացի՝ երեւի ամբողջ կյանքում սա եմ ուտելու։ Փաթեթը գցեցի հետևի նստարանին ու սկսեցի հաշվել առաջին իսկ օրվանից»,- ասում է նա։ Այդ ժամանակվանից տղամարդը պարբերաբար հաշվում է իր կերած համբուրգերի քանակը և մինչ օրս պահում է բոլոր փաթեթներն ու կտրոնները։

Նա առաջին անգամ համաշխարհային ռեկորդակրի կոչմանն արժանացել է դեռ 1999 թվականին, իսկ վերջերս գերազանցել է Գինեսի ռեկորդների գրքի ռեկորդը և դարձել այն մարդը, ով կյանքում ամենաշատ Big Mac է կերել։ Համբուրգերի քանակը կազմել է 34128 հատ։

Բացի համբուրգերից, Գորսկին գործնականում այլ մթերքներ չի ուտում։ Նա օրական մինչև ինը Big Mac էր ուտում, բայց հիմա պատվիրում է մեկ ճաշի և ընթրիքի համար՝ բաց թողնելով նախաճաշը: Միակ բանը, որ տղամարդն իրեն թույլ է տվել օրվա ընթացքում, բացի համբուրգերից, փոքրիկ խորտիկն էր՝ պաղպաղակի, մրգային բարի կամ կարտոֆիլի չիփսերի տեսքով։

Նշվում է, որ Գորսկին հայտնի է տեղի McDonald's-ի բոլոր աշխատակիցներին, իսկ հաստատության պատից կախված է նրա դիմանկարը։ Տղամարդն իր հերթին այնքան է սիրում արագ սննդի կետը, որ նույնիսկ ամուսնության առաջարկություն է արել կնոջը մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում։

Ռեկորդակիրը պատմել է, որ իր սիրելին հաշտվել է իր բազմաթիվ մոլուցքների հետ, և համբուրգերներից իր կախվածությունը բացասական ազդեցություն չի ունեցել իր վրա։