ԱՄՆ Ազգային գվարդիայի 2 զինվոր եւ սահմանապահ պարեկային ծառայության 1 գործակալ զոհվել են, մեկ մարդ վիրավորվել է ուղղաթիռի կործանման հետեւանքով Տեխասի նահանգի Ռիո Գրանդե Սիթի քաղաքից ոչ հեռու, տեղեկացրել է NBC News-ը։
UH-72 Lakota ուղղաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը մոտ 14.50-ին, երբ «ավիացիոն գործողություն էր իրականացնում» այդ շրջանում, նշվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության «Հյուսիս» միավորված օպերատիվ խմբի հայտարարությունում։
Ուղղաթիռը պատկանում էր ԱՄՆ հարավարեւմտյան սահմանի աջակցության առաքելությանը, նշվել է հայտարարությունում։
«Հյուսիս» միավորված օպերատիվ խումբը հայտնել է, որ չի նշի զոհերի անունները, քանի դեռ այդ մասին չեն տեղեկացրել մերձավորներին։
Կործանման պատճառը հետաքննվում է։





























