Շաբաթ օրը Տանզանիայի Զանզիբար արշիպելագի Պեմբա կղզում ծովային կրիայի միս ուտելուց ութ երեխա և մեկ մեծահասակ է մահացել, ևս 78 մարդ հոսպիտալացվել է:
Ծովային կրիայի միսը Զանզիբարի բնակիչների շրջանում դելիկատես է համարվում, չնայած որ այն պարբերաբար մահվան է հանգեցնում խելոնիտոքսիզմից՝ սննդային թունավորման տեսակից:
Ուրբաթ ուշ երեկոյան մահացած կինն ավելի վաղ մահացած երեխաներից մեկի մայրն էր, պատմել է Մկոանիի շրջանի բժիշկ Հաջի Բաքարին: Նա հայտնել է, որ կրիայի միսը կերել էին երեքշաբթի օրը:
Բաքարին Associated Press-ին ասել է, որ լաբորատոր հետազոտությունները հաստատել են, որ թունավորման բոլոր զոհերը ծովային կրիայի միս են կերել:
Զանզիբարի իշխանությունը աղետներին արձագանքող խումբ է ուղարկել՝ կոչ անելով մարդկանց խուսափել ծովային կրիաներ ուտելուց:
2021 թվականի նոյեմբերին յոթ մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա, էր մահացել Պեմբա կղզում՝ կրիայի միս ուտելուց հետո, իսկ երեքը հոսպիտալացվել էին։





























