ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարցազրույց է տվել MSNBC-ին, որում հաստատել է, որ Իսրայելի Ռաֆահ ներխուժման սպառնալիքը «կարմիր գիծ» է՝ միաժամանակ ընդգծելով, որ երբեք չի լքի Իսրայելին։
«Սա կարմիր գիծ է ,- ասել է Բայդենը՝ պատասխանելով Ռաֆահ Իսրայելի ներխուժման մասին հարցին:- Բայց ես երբեք չեմ լքի Իսրայելին։ Իսրայելի պաշտպանությունը շարունակում է վճռորոշ նշանակություն ունենալ։ Չկա ոչ մի կարմիր գիծ, որտեղ պատրաստ լինեմ բացառել բոլոր տեսակի զենքերն այնպես, որ նրանք չունենան Երկաթյա գմբեթը, որը պաշտպանում է նրանց»:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Իսրայելը «չի կարող թույլ տալ, որ ևս 30 հազ․ պաղեստինցի զոհվի ՀԱՄԱՍ-ի հետապնդման հետևանքով»:





























